Հայաստանի ազատ լրահոս՝ azat.tv-ին հայտնում է.
Մահացել է Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը:
Սամսոն Ղազարյանը ծնվել է 1953թ. հունվարի 28-ին Արթիկի շրջանի Տուֆաշեն գյուղում: Ավարտել է Երևանի պետական համալսարանը` պատմաբանի որակավորմամբ: 1976-80-ին աշխատել է «Հայկապշին» տրեստում որպես բանվոր, 1982-ին` օպերային եւ բալետի թատրոնում տեխնիկ, Փ. Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանում ուսուցիչ, 1983-87-ին` լրագրական աշխատանք է կատարել Ռադիոհեռուստապետկոմում եւ «Ավանգարդ» թերթում, 1987-90-ին` Մխիթար Սեբաստացու անվան կրթօջախում որպես ուսուցիչ:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր: 1988-ի դեկտեմբերի 24-ին ձերբակալվել և մինչև 1989-ի մայիսի 31-ը բանտարկվել է «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ: Այնուհետև ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:
Սամսոն Ղազարյանն անկուսակցական էր:
