fbpx
Մշակույթ

Մահացել է Talk Talk փոփ-խմբի ղեկավար Մարկ Հոլլիսը

64 տարեկանում մահացել է Talk Talk փոփ-խմբի ղեկավար Մարկ Հոլլիսը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն: Երգչի մահվան պատճառները դեռ չեն նշվում:

Հոլլիսը Talk Talk խումբը ստեղծել է 1981 թ.: Նա այդ խմբում ելույթ է ունեցել իբրև վոկալիստ, կիթառահար, ստեղնահար և երգերի հեղինակ: Խումբը գործեց 10 տարի՝ մինչև 1991 թ.: Գոյության 10 տարիների ընթացքում խումբը ձայնագրել է 5 ալբոմ: Talk Talk-ն առավել հայտնի է այնպիսի հիթերով, ինչպիսիք են It’s My Life, Talk Talk, Such a Shame, Life’s What You Make It և Living in Another World:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ