Մոսկվայում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուս դերասան Վասիլի Լանովոյը։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Նշվում է, որ երեկ՝ հունվարի 28-ին, նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին, երբ նրա վիճակը կտրուկ վատացել է։ Լենովոյը նաև կոմայի մեջ է հայտնվել։
Ավելի վաղ՝ հունվարի 2-ին, Լենովոյի ու կնոջ՝ Իրինա Կուպչենկոյի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել։
Լենովոյն իր կյանքի ընթացքում կերտել է ավելի քան 70 դեր։

