Ամերիկացի գրող, բանաստեղծ և թարգմանիչ Ուիլյամ Ստենլի Մերվինը 92 տարեկանում մահացել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մահը վրա է հասել քնած ժամանակ Մաուի կղզում գտնվող տանը, որտեղ բնակություն էր հաստատել արդեն 40 տարի:
Մերվինը ծնվել էր 1927 թվականին Նյու Յորքում: Նա հայտնի է դարձել Վիետնամի պատերազմի դեմ հակառազմական բանաստեղծություններով: Տիրապետում էր իսպաներենին, ֆրանսերենին, իտալերենին:
Մի շարք պիեսների և էսսեների հեղինակ է:
Երկու անգամ՝ 1971 և 2009 թվականներին արժանացել է Պուլիցերյան մրցանակի: