ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտա և Մ.Խորենացի փողոցի խաչմերուկում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 06:40-ի սահմաններում, 1998թ. ծնված տղամարդը «BMV-750» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ վայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց, ընդհարվել սյանը, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
- Քննչականն արձագանքել է՝ ֆինանսական բուրգի հատկանիշներով Onyxum-ի հայտարարություններին՝ տարբեր ԶԼՄ-ներում
- Քննչականը պարզում է շարքային Ավետիսյանի մահվան հանգամանքները
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ: