ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Գնել Սանոսյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ԻԻՀ նավթի նախարար Ջավադ Օջիի հետ։
«Հանդիպման ժամանակ քննարկվել է գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրով նոր պայմանագիրը։
- Գնել Սանոսյանը այցելել է Իրանի ճանապարհների կառավարման կենտրոն
- Գնել Սանոսյանը ներկայացրել է Արմավիրի մարզի նորանշանակ մարզպետին
Նախարար Սանոսյանը առաջարկներ է ներկայացրել պայմանագրի վերակնքման հետ կապված։ Առաջիկայում, երբ պայմանագիրը կվերջնականացվի, պատրաստ լինեն ներկայացված առաջարկությունների վերաբերյալ իրանական կողմի պատասխանները, պայմանագիրը կկնքվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

