Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է. Արսեն Թորոսյան

Հրապարակող՝

Առկա մահճակալային ֆոնդը դեռևս բավարար է. Արսեն Թորոսյան

Ամենադիտվածներ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող բժշկական կազմակերպությունների ղեկավարներին, հայտնում են ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։

Պատասխանատուները ներկայացրել են ընթացիկ խնդիրները, ինչպես նաև քննարկել են առաջիկա անելիքները:

Նշվում է, որ նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է կենտրոնների ինֆորմացիոն հասանելիությանը, մասնավորապես` որքան ազատ և զբաղված մահճակալ կա:

«Հասկանալի է, որ հոսքերը շատ մեծ են, և ազատ մահճակալը կարող է շատ շուտ զբաղեցվել, սակայն կարևոր է նաև ինֆորմացիոն հասանելիությունը, որպեսզի դրա պատճառով որևէ մեկի բուժօգնությունը չուշանա», – նշել է Արսեն Թորոսյանը:

Բուժհաստատությունների ղեկավարները փաստել են, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը հիմնականում բաժին է ընկնում վերակենդանացման բաժանմունքներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարն ընդգծել է, որ եթե նույնիսկ պահպանվի վերջին օրերի հիվանդության տեմպը, ապա կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցային մահճակալային առկա ֆոնդը դեռևս բավարար է, հաշվի առնելով նոր ծավալումները:

Նա նաև կենտրոնների ղեկավարներին կոչ է արել հետևողական լինել պացիենտների բուժման ընթացքին և հատուկ ուշադրություն դարձնել դուրսրգրումներին:

Ամենաթարմ