fbpx
Սպորտ

Հայ 7 կին շախմատիստներ կմասնակցեն Djerba Women Online open-ին

Առաջին անգամ կանցկացվի Djerba Women Online open անունը կրող շախմատի կանանց առցանց միջազգային մրցաշարը։ Այն կմեկնարկի հունիսի 14-ին։

Մրցաշարին մասնակցելու են նաև հայ շախամատիստներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Արմինե Բաբայանը, Վերոնիկա Խաչատրյանը։

Մրցաշարին այս պահին հայտավորվել են 60 երկրների ավելի քան 300 մասնակիցներ։

Մրցման մրցանակային ֆոնդը կազմում է 2 հազար դոլար, ինչպես նաև հատուկ մրցանակներ են նախատեսված արաբական և աֆրիկական երկրների մրցանակակիր շախմատիստուհիների համար, որպեսզի խթանվի նշված վայրերում շախմատի մասսայանականացումը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ