fbpx
Աշխարհ

Համաշխարհային առաջնորդները ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում

Այսօրվանից համաշխարհային առաջնորդները ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայանում, նախատեսվող միջոցառումներին կմասնակցեն ավելի քան 70 առաջնորդներ, 30 երկրների կառավարությունների ղեկավարներ և 20 արտգործնախարարներ: Կայանալիք վեհաժողովը անցկացվելու է հիբրիդային կամ կիսահեռավար ռեժիմով:

Քննարկվելիք թեմաները են՝  Covid-19 համավարակի դեմ պայքարը, կանաչ էներգիային անցումը, միջազգային քաղաքականության արդի խնդիրները և կլիմայի փոփոխությունը:

Կխոսեն Թուրքիայի, Մեքսիկայի, Հարավային Կորեայի և Լեհաստանի նախագահները:

ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ կունենա նաև ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։ Նա համավարակի դեմ պայքարըի թեմայով կանցկանցի վիրտուալ գագաթնաժողով։

Միջազգային հանրությունը կքննարկի նաև Աֆղանստանի թեման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ