ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար:
«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության խնդրանքի, որը նշում է Ռուսաստանի մարդասիրական օգնության միջգերատեսչական կենտրոնի դերը և ձևերը, գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը և ՄԱԿ-ի այլ գրասենյակներ պատրաստ են համագործակցել եւ տեղում քննարկել համատեղ գործողությունների հնարավորությունները Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը՝ հնարավորինս շուտ լիովին հասկանալու համար տարածաշրջանի մարդասիրական կարիքները՝ հենց դա հնարավոր դառնա»,- հայտնել է նա: