ՄԱԿ -ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի անդամ-երկրների հանդիպմանը, որտեղ քննարկվում է ՄԱԿ-ի հաջորդ ղեկավարի ընտրությունների հարցը ասել է՝ այս պահին Գուտերեշը միակ թեկնածուն է ընտրություններում:
«Ես զգուշացրել եմ նոր աշխարհառազմավարական բաժանման և գերտերությունների միջև հարաբերությունների դիսֆունկցիայի վտանգի մասին: Դա անվերջ կբարդացնի միջազգային համագործակցությունն այն պահին, երբ այն ամենից շատ է անհրաժեշտ: Մենք պետք է ամեն գնով խուսափենք նոր սառը պատերազմից», – կոչ է արել ՄԱԿ-ի ղեկավարը:
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից: