Սպորտ

Լա լիգայի մակարդակը բարձրացել է․ Չավի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկին» (4-0) հաղթելուց հետո ասել է, թե ինչ է մտածում Իսպանիայի առաջնությունում ֆուտբոլի մակարդակի մասին։

«Իսպանիայի առաջնության մակարդակն ընկե՞լ է։ Ես այդպես չեմ ասի։ Կան բազմաթիվ տարբեր գործոններ:

Ընդհակառակը, կարծում եմ, որ Լա լիգայի մակարդակը բարձրացել է։ Նայեք «Ռեալի», «Ատլետիկոյի», «Բետիսի» խաղերը»,- Չավիին է մեջբերում Marca-ն։

«Բարսելոնան» 11 խաղից հետո 28 միավորով երկրորդն է Իսպանիայի առաջնությունում: Հաջորդ տուրում կատալոնացիները հյուրընկալվելիս կհանդիպեն «Վալենսիայի» հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ