fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը բանաձև է ընդունել Վրաստանի գրավյալ տարածքների վերաբերյալ

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Վրաստանի գրավյալ տարածքների մասին ընդունել է «Համագործակցություն Վրաստանի հետ» բանաձևը:

Վրաստանի ԱԳՆ տեղեկությամբ` բանաձևը ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին ներկայացրել է նույն գերատեսչության փոխնախարար Լաշա Դարսալիան: Նա խորհրդի անդամներին տեղեկություն է փոխանցել Աբխազիայի և Ցխինվալիի շրջաններում առկա մարդասիրական ծանր իրավիճակի, Վրաստանի քաղաքացիների կյանքի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների, ապօրինի ձերբակալությունների, սպանության վրդովեցուցիչ միտումների մասին, որի վերջին ողբերգական օրինակը օկուպացված Աբխազիայի տարածքում Վրաստանի քաղաքացի Իրակլի Կվարացխելիայի անորոշ հանգամանքներում մահվան փաստն է:

ՄԱԿ-ի բանաձևում Մարդու իրավունքների խորհուրդը վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Փաստաթուղթը ճանաչում է Վրաստանի կառավարության ջանքերը`երկրում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների առումով: Բացի այդ, Խորհուրդը ողջունում է Վրաստանի կառավարության համագործակցությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի և մարդու իրավունքների, տարածաշրջանային եւ միջազգային մեխանիզմների հետ:

Փաստաթղթում վրդովմունք է հայտնվում նաև, որ տարածաշրջանային և միջազգային մոնիտորինգի խմբի անդամներին Աբխազիայի և Ցխինվալիի իշխանությունները հնարավորություն չեն տվել այդ տարածքներում իրականացնել իրենց գործունեությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ