fbpx
Աշխարհ

Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի «հարձակումներին»։

«Մենք երբեք չենք հանձնվի:

Մենք փայփայում ենք ազատությունը. մենք երաշխավորում ենք հավասարությունը, մենք ապրում ենք եղբայրության մեջ:

Մեր պատմությունը բռնակալությանն ու ֆանատիզմին հակադրվելու պատմություն է:

Մենք կշարունակենք:

Մենք հարգում ենք բոլոր տարբերությունները խաղաղության ոգով:
Մենք չենք ընդունում ատելության խոսքը և պաշտպանում ենք ողջամիտ բանավեճը:

Մենք կշարունակենք:

Մենք միշտ կլինենք մարդկային արժանապատվության և համամարդկային արժեքների կողքին»,- Facebook-ի իր էջում գրել է նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ