Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ քննարկել է ներպետական և եվրոպական իրավունքի գերակայության վերաբերյալ Բրյուսելի և Վարշավայի միջև եղած անհամաձայնությունը: Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ աղբյուրի, Մակրոնը մտահոգություն է հայտնել Լեհաստանում դատական իշխանության անկախության կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ Բրյուսելի և Վարշավայի միջև կշարունակվի խոր երկխոսությունը՝ Լեհաստանում եվրոպական իրավունքի նկատմամբ Սահմանադրության գերակայության վերաբերյալ երկրի Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված:
Կողմերն անդրադարձել են նաև փախստականների խնդրին և Բելառուսի հետ սահմանին տիրող իրավիճակին, ինչպես նաև կլիմայական փոփոխություններին:

