Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգում է վաղուց ծրագրված այցն Ուկրաինա՝ Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության հարցում դաշնակիցների հետ տարաձայնությունների պատճառով:
Այս մասին գրում է Politico պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիայի առաջնորդը չեղարկել է վաղուց ծրագրված այցն Ուկրաինա՝ դաշնակիցների հետ հարաբերություններում լարվածության պատճառով։
Նշվում է, որ Մակրոնն այժմ ցանկանում է «անհրաժեշտ ժամանակ հատկացնել» դաշնակիցների հետ բանակցությունների համար, որպեսզի «շոշափելի արդյունքներով» այցելի Ուկրաինա: