fbpx
Աշխարհ

Մակրոնի կուսակցությունը պարտվել է ձախակողմյան հակառակորդներին

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանի արտահերթ ընտրության երկրորդ փուլը։

Քաղաքական դաշինքներից ոչ մեկին չի հաջողվել բացարձակ մեծամասնություն ստանալ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում, հաղորդում է BFMTV–ն։

Մակրոնի «Միասին հանուն հանրապետության» կոալիցիան խորհրդարանում ստանում է 150-ից 175 տեղ՝ պարտվելով ձախակողմյան հակառակորդներին։

Մարին Լը Պենի կուսակցությունը ևս պարտվում է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում։

Ըստ BFMTV-ի նախնական տվյալների՝ ծայրահեղ աջ «Ազգային հանրահավաք» կուսակցությունը ստանում է 115-ից 150 տեղ խորհրդարանում, մինչդեռ ձախ քաղաքական գործիչների միությունը՝ «Նոր ժողովրդական ճակատ» ստանում է 175-ից 205 տեղ:

Ընտրությունների երկրորդ փուլում ընդհանուր առմամբ կբաշխվի 577 պատգամավորական մանդատ։ Առաջին փուլում իրենց մանդատները ստացել են 76 թեկնածուներ, այդ թվում՝ 39-ը՝ «Ազգային հանրահավաքից», 32-ը՝ «Նոր ժողովրդական ճակատ»-ից և երկուսը «Հանրապետության համար» կոալիցիայից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ