Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ժողովրդականության վարկանիշը փոքր-ինչ բարձրացել է վերջին մի քանի օրվա ընթացքում, վկայում են BVA ընկերության հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են ուրբաթ օրը:
Հաղորդվում է, որ Ֆրանսիայի ղեկավարի գործունեությանը այժմ հավանություն է տալիս երկրի բնակիչների 32%-ը, ինչը երեք տոկոսային կետով բարձր է, քան ապրիլի սկզբին:
Հարցումն անցկացվել է ապրիլի 17-18-ը՝ Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհից ընդամենը մի քանի օր անց: Այն նաև ցույց է տվել, որ ֆրանսիացիների շուրջ 70 տոկոսը հեռուստացույցով դիտել է Նոտր Դամի հրդեհից հետո Մակրոնի ունեցած ելույթը:
Բացի դրանից` նրանց 62 տոկոսը դրական է գնահատել նախագահի արձագանքը և նրա գործողություններն այդ պատահարից հետո:
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը տեղի է ունեցել երկուշաբթի: