Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին համացանցի օգտատերերը ծաղրել են սոցցանցերում պրոֆիլի նոր լուսանկարի պատճառով:
Էմանուել Մակրոնն իր հաշիվներում փոխել է պրոֆիլի լուսանկարը, որտեղ երևում է Հինգերորդ հանրապետության նախագահի դեպի աջ նայող պրոֆիլը: Շատ օգտատերեր այստեղ նմանություն են տեսել մետաղադրամների վրա պատկերված միապետերի պրոֆիլների հետ:
«Այստեղ դուք կարող եք տեսնել Հուլիոս Կեսարի պրոֆիլը: Ախ, ներեցեք, սա երիտասարդ և դինամիկ առաջնորդն է, որը տրվել է երևակայությանը»,- գրել է քաղաքացիներից մեկը:
«Կարելի է մտածել, որ խոսքը միապետի պատկերով մետաղադրամի մասին է, ուր մնաց թե կայսեր»,- գրել է մյուս օգտատերը՝ ավելացնելով #MacronI հեշթեգը: