fbpx
Աշխարհ

Մակրոնը Գազայի հատվածում հրադադարի կոչ է արել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գազայի հատվածում հրադադրի կոչ է արել՝ դա համարելով մերձավորարեւելյան հակամարտության «միակ լուծումը»։

Նա նշել է, որ Իսրայելն «իրեն պաշտպանելու եւ գրոհներին արձագանքելու» իրավունք ունի, բայց եւ հայտարարել է, որ Իսրայելը պետք է հետեւի «պատերազմի վարման եւ միջազգային հումանիտար իրավունքի կանոններին»։

Մակրոնն ավելացրել է, որ հուսով է, որ համաշխարհային մյուս ղեկավարները նույնպես կմիանան հրադադարի իր կոչին։

«Մենք կիսում ենք ցավը, եւ մենք իսկապես կիսում ենք ահաբեկչությունից ազատվելու ցանկությունը։ Մենք Ֆրանսիայում գիտենք, թե ինչ է նշանակում ահաբեկչությունը։ Բայց ես կարծում եմ, որ չկա որեւէ արդարացում քաղաքացիական անձանց դեմ հարձակումներին»,- ուրբաթ Ելիսեյան պալատից ասել է Մակրոնը ВВС-ի հարցազրույցում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ