Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի ռազմակայան կատարած այցի ընթացքում խոստացել է ցատկել պարաշյուտով:
Այս մասին հայտնել է Depeche du Midi հրատարակությունը:
Ֆրանսիայի ղեկավարի պատվին կազմակերպվել են դեսանտավորների ցուցադրական ցատկեր, Մակրոնը ողջունել է նրանց: Բրիգադի հրամանատարը կատակել է, թե իր ստորադրյալները ցանկանում են տեսնել, թե ինչպես են պարաշյուտով ցատկում նախագահն ու վարչապետը:
«Ես դա կանեմ, խոստանում եմ», – պատասխանել է Ֆրանսիայի նախագահը: