Մակրոնը մտադիր է հանրաքվե անցկացնել՝ Ֆրանսիայում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար

Ամենադիտվածներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հանրաքվե անցկացնել՝ Ֆրանսիայում գլուխ բարձրացրած ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հայտնում է Journal du Dimanche պարբերականը: Թե կոնկրետ ինչ հարցի շուրջ կամ ինչ թեմայով է նախատեսվում անցկացնել հանրաքվեն՝ աղբյուրը չի մանրամասնում:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Մակրոնը մտադիր է հանրաքվեն անցկացնել Եվրախորհրդարանի ընտրությունների անցկացման օրը՝ մայիսի 26-ին: Աղբյուրը հայտնում է, որ լրագրողների հետ զրույցի ընթացքում Մակրոնը հայտարարել է, որ հանրաքվե անցկացնելու որոշումը դեռևս վերջնական չէ, և հավելյալ քննարկամ կարիք կարող է լինել, սակայն ֆրանսիական լրատվամիջոցները հայտնում են, որ, ըստ ամենայնի, Մակրոնը վերջնական որոշումն արդեն կայացրել է:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում ճգնաժամային իրավիճակ առաջացավ դեռևս անցած տարի՝ 2018 թվականի նոյեմբերի 17-ին, այն բանից հետո, երբ «դեղին բաճկոնները» բողոքի զանգվածային ցույցեր սկսեցին անցկացնել Ֆրանսիայի մայրաքաղաքում ու մի շարք այլ քաղաքներում: Ըստ որոշ տվյալների՝ դրանց ավելի քան 300 հազար մարդ է մասնակցել: Այս ակցիաների ակտիվացմանը զուգահեռ նմանատիպ ցույցեր սկսեցին իրականացվել նաև մի շարք այլ երկրների խոշոր քաղաքներում՝ այդ երկրներում գոյություն ունեցող հարցերի լուծման նպատակով:

Փոխանցում է shantnews.am-ը։

Ամենաթարմ