Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին հայտնում է TASS-ը։
Մակրոնը նաև անհանգստացած է Թուրքիայի ռազմատենչ արտահայտություններով, ըստ որոնց՝ Թուրքիան պատրաստ է Ադրբեջանին ցուցաբերել ցանկացած օգնություն։