Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել:
Որում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը հոկտեմբերի 18-ից մարդասիրական զինադադար հաստատելու մասին:
«Հանրապետության նախագահը ողջունում է մարդասիրական զինադադարը, որի մասին այսօր երեկոյան հայտարարվել է Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Մինսկի խմբի համանախագահների հետ վերջին օրերի և ժամերի համակարգումների և ֆրանսիական միջնորդությունից հետո:
Այս հրադադարը պետք է լինի անվերապահ և խստորեն պահպանվի երկուստեք։ Ֆրանսիան կլինի չափազանց հետևողական և կմնա հանձնառու, որպեսզի ռազմական գործողությունները տևականորեն դադարեցվեն, և շուտով սկսվեն արժանահավատ քննարկումներ:
Այս հրադադարը պետք է անվերապահորեն իրագործվի և խստորեն պահպանվի երկու կողմից: Ֆրանսիան ուշադրությամբ կհետևի իրադրության ընթացքին, որպեսզի ռազմական գործողությունները դադարեն առավել երկար ժամանակով»,- ասվում է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
Աղբյուրը` այստեղ: