fbpx
Քաղաքականություն

Կար միտում ՀՀ-ն բաժանելու մասերի․ Լիլիթ Մակունցը՝ Սյունիքի դեպքերի մասին

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ օրեր առաջ Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին, հայտարարել է, որ Սյունիքի մարզում ակցիաներ էին՝ ուղեկցված խուլիգանական դրսեւորումներով։

«Դժգոհելու առիթ միշտ կա, այստեղ հարցը այլ է։ Կար որոշակի միտում Հայաստանի Հանրապետությունը բաժանելու մասերի, և դա նկատվում է ուղղորդված խմբակների կողմից, որը ուղղակի չի կարող ընդունելի լինել որևէ երկրի քաղաքական ղեկավարության և իրավապահ համակարգի կողմից։ Ես չեմ կարող անուններ հնչեցնել, որովհետև չգիտեմ, բայց կողքից հետևելով իրադարձություններին և տեսնելով՝ ինչպիսի գործողություններ են ծավալվում՝ տպավորություն ունեմ, որ այդ ամենը ուղղորդված է»,-ասել է Մակունցը։

Մակունցի խոսքով՝ իշխանությունը իր գործողություններով որևէ կերպ չի փորձել և միտում չի ունեցել տարանջատելու հասարակությանը։ «Դա է պատճառը, որ 2018-ից եղել են հայտարարություններ և գործողություններ, որոնք միտված էին հնարավորություն տալու բոլորին դաշտում ինքնադրսեւորվելու և տալու հնարավորություն իրենց մասնագիտական գործունեությունում դրսևորելու ի նպաստ Հայաստանի շահերին սպասարկող վարքագիծ»։

Նա շեշտել է, որ վերջին ամիսների ընթացքում նունյպես ՀՀ իշխանության գործողությունները որևէ կերպ չեն մղել քաղաքացիներին և քաղաքական կամ հասարակական խմբերին ձեռնարկելու նման գործողություններ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ