fbpx
Աշխարհ

Մալայզիայի նախկին վարչապետը կտուգանվի

Մալայզիայի Գերագույն դատարանը չորեքշաբթի սկսել է քրեական գործերի դատաքննությունը՝ նախկին վարչապետ Նաջիբ Ռազակի 1MDB պետական ներդրումային հիմնադրամից մոտ 547 մլն դոլար գումարի յուրացման մեղադրանքով, հայտնում է Bernama գործակալությունը:

Երկրի գլխավոր դատախազի ավագ օգնական Գոպալ Ռամը ընթերցել է Նաջիբի մեղադրանքը՝ հիմնադրամի միջոցներից առանձնապես խոշոր չափի յուրացման համար ծառայողական դիրքի օգտագործման, ինչպես նաեւ փողերի լվացման մասին: Ամբաստանյալը, ում ավելի վաղ գրավով ազատել էին, առաջադրված բոլոր մեղադրանքները հերքում է՝ պնդելով, որ դրանք քաղաքական աստառ ունեն:

Առաջին օրը կհարցաքննվեն 6 վկաներ: Սպասվում է, որ դատավարությանը ընդհանուր կկանչվի 60-ից ավելի վկա:

Նվազագույնը մի քանի մեղադրանքներով նախատեսված է մինչեւ 20 տարվա բանտարկություն, ինչպես նաեւ մարմնական պատիժներ մտրակի հարվածներով: Մալայզիայում գործում է յուրաքանչյուր հանցագործության համար առանձին դատավճիռ կայացնելու համակարգը: Դրանից բացի, հնարավոր է տուգանք պատճառած վնասի հնգապատիկի չափով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ