Մալայզիայում կրոնական միջոցառման ժամանակ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 41 դեպք։ Միջոցառումն անցկացվել է երկրի մայրաքաղաք Կուալա Լումպուրի արվարձանում։
Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասինը հայտարարել է, որ երկիրը բախվել է վարակման «երկրորդ ալիքին», և նախազգուշացրել է երկրի տնտեսական աճի վրա այդ գործոնի ազդեցության մասին:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մինչ օրս երկրում կորոնավիրուսով վարակվածության 238 դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար մինչև ապրիլ չեղյալ են հայտարարվել բոլոր հրապարակային միջոցառումները:
Նշվում է, որ կրոնական ծիսակատարությանը, որի ժամանակ հայտնաբերվել են նոր վարակվածները, մասնակցել է տարբեր երկրներից մոտ 10 հազար մարդ:
Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։