Մալդիվների կառավարությունը որոշել է արգելել Իսրայելի անձնագրերով մուտքը երկիր՝ Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումների առնչությամբ հանրության աճող դժգոհության ֆոնին:
«Այսօր որոշում է կայացվել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ կատարել՝ հնարավորինս շուտ արգելելու Մալդիվներ մուտքն Իսրայելի անձնագրերով», – կիրակի երեկոյան ասել է ՆԳ նախարար Ալի Իհուսանը: