Մալիի Բանկաս քաղաքի մոտակայքում զինված անհայտ անձինք հարձակվել են հովիվների վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քաղաքապետ Մուլայ Գուինդոին։
Քաղաքապետի խոսքերով՝ որսորդների պես հագնված անձինք ներխուժել են Օգասագու և Վելինգարա բնակավայրեր։
«Օգասագու գյուղն ամբողջությամբ ոչնչացված է»,- հայտնել է Գուինդոն։
Քաղաքապետը նաև նշել է, որ այդ տարածքներում շուրջ 110 զոհի մարմին է հայտնաբերվել։
