Քաղաքականություն

Կոնգրեսական Մալոնին ԱՄՆ-ին կոչ է արում դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը

ԱՄՆ կոնգրեսական Կարոլին Մալոնին Միացյալ Twitter-ի իր էջում գրառում է կատարել, որում Նահանգներին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը: Մալոնին նաև դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները:

«Ես վճռականորեն դատապարտում եմ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը: Չափազանց կարևոր է, որ Թրամփի վարչակազմը դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատանքներ տանի Բաքվին բանակցությունների սեղան վերադարձնելու ուղղությամբ»,- գրել է Մալոնին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ