1993թ-ին ՄԱԿ-ի կողմից մայիսի 3֊ը հռչակվեց Մամուլի Ազատության Համաշխարհային օր։
Այս որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի աշխատանքի արդյունքն էր։ Կազմակերպությունը 1991թ․ «Աշխարհում մամուլի ազատության ապահովմանը նպաստելու մասին» բանաձևում ասվել էր, որ ազատ, այլընտրանքային և անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտության բաղադրիչն է։
Ամսաթիվն ընտրվել է ի պատիվ աֆրիկյանների մամուլի անկախության և այլընտրանքային ապահովմանը նպաստելու մասին ըստ Վինդհուկյան հռչակագրի, որն ընդունվել էր 1991թ․ մայիսի 3-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ֊ի Վինդհուկում կայացած սեմինարի ժամանակ։
Մամուլի ազատության համաշխարհային օրը ամեն տարի հիշեցում է այն մասին, որ մամուլի ազատությունը և մտքի ազատ արտահայտումը այն հիմնական իրավունք է, որ ամրագրված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրումը։