Հակոբ Կարապետյանն այլևս Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը չէ: Այս մասին Facebook-ի գրառմամբ տեղեկացրել է ինքը՝ Կարապետյանը:
Գրառման մեջ ասված է.
«Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս, շնորհակալ եմ լրատվամիջոցների գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար:
Շնորհակալ եմ քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության և այս անփոխարինելի փորձառության հնարավորության համար»: