Քաղաքապետարանից պաշտոնապես հերքեցին Մարությանի ու Քոչարյանի հանդիպման մասին լուրը-Azat TV
Երևան

Քաղաքապետարանից պաշտոնապես հերքեցին Մարությանի ու Քոչարյանի հանդիպման մասին լուրը

Կիրակի օրը Armtimes-ը հոդված հրապարակեց, որտեղ ասվում էր, որ միմյանց հետ ենք հանդիպել քաղաքապետ Մարությանն ու Ռոբերտ Քոչարյանը։

Այս թեմային Facebook-ի իր էջում անդրադարձել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երբ կիրակնօրյա հայտնի հոդվածը հրապարակվեց, մենք որպես արձագանք հայտարարեցինք այն, ինչ սովորաբար հայտարարում ենք, երբ առնչվում ենք դեղին մամուլի բամբասանքի հետ․ «չենք մեկնաբանում»։

Այդուհանդերձ, քանի որ այս օրերին հոդվածում հնչած ապատեղեկատվությունը լայնորեն շահարկվում է և քանի որ թեմայի շուրջ բազմաթիվ հարցումներ ենք ստանում մեր քաղաքացիներից ու լրատվամիջոցներից, ապա ստիպված ենք բովանդակային արձագանք տալ․

Պաշտոնապես հայտարարում եմ, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ կերպ չի առնչվել, նրա հետ երբեք չի հանդիպել։

Հոդվածում բազմաթիվ այլ կեղծ պնդումներ ևս կան», – գրել է Կարապետյանը։

hakob karapetyan

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ