Միթ կոմսությունում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 30-ամյա տղամարդ է մահացել, հաղորդում է The Irish Times-ը: Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Մ4 մայրուղու արևմտյան ուղղությամբ՝ Էնֆիլդի մոտակայքում գտնվող 9-րդ հանգույցի մոտ:
Տղամարդը, որը վարորդներից մեկն էր, տեղում մահացել է: Նրա մարմինը տեղափոխվել է տեղի դիահերձարան՝ դատաբժշկական փորձաքննության, իսկ դեպքի մասին տեղեկացվել է դատաբժշկական փորձագետը: Մյուս մեքենայի վարորդը՝ 30-ն անց մի կին, հոսպիտալացվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Վթարի հետևանքով ճանապարհահատվածը ժամանակավորապես փակվել է Garda-ի (Իռլանդիայի ոստիկանություն) քննչական խմբի կողմից տեղազննություն անցկացնելու համար: Տեղում գործում են շրջանցիկ ճանապարհներ, մինչդեռ ոստիկանությունը կոչ է անում վարորդներին զգուշություն ցուցաբերել:
Garda-ն փնտրում է վկաների և խնդրում է բոլոր նրանց, ովքեր երեքշաբթի օրը ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում անցել են 9-րդ հանգույցով և ունեն տեսագրություններ, կապ հաստատել Թրիմի ոստիկանական բաժանմունքի հետ՝ 046 942 6140 հեռախոսահամարով կամ զանգահարել ոստիկանության թեժ գիծ՝ 1800 666 111:

