fbpx
Սպորտ

Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Վեսթ հեմին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱՊԼ առաջին տուրի խաղում «Վեսթ Հեմը» ընդունել էր «Մանչեսթեր Սիթիին» ու խոշոր հաշվով պարտություն կրեց։ «Սիթին» հաղթեցին 5-0 հաշվով։

Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Գաբրիել Ժեզուսը։ Երկրորդ կեսում Ռահիմ Սթերլինգը դուբլ ձևակերպեց, իսկ հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե առաջ Սերխիո Ագուերոն խփեց թիմի 4-րդ գոլը՝ անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոցը։

Խաղի լրացուցիչ ժամանակում Սթերլինգը հեթ-տրիկ ձևակերպեց։

Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» դարձել էր Անգլիայի չեմպիոն՝ վաստակելով 98 միավոր։ Իսկ «Վեսթ Հեմը» զբաղեցրել էր ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։

https://www.youtube.com/watch?v=CKSUgc0yQkU

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ