«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին, որն այժմ «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչն է, մեկնաբանել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձն անգլիական ակումբ։
Նա ասել է, որ Կրիշտիանուն առաջվա պես հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։
«Նա տիտղոսներ է նվաճել բոլոր այն թիմերի հետ, որոնց կազմում հանդես է եկել։ Ռոնալդուն դեռ ցանկանում է լինել լավագույնը։ Ես վստահ եմ, որ նա այս մրցաշրջանում թիմի վրա ահռելի ազդեցություն կունենա։
Ուլե-Գունար Սուլշերը հասկանում է, որ ինքը պետք է արդեն մեծ տիղոսներ նվաճի այն ֆուտբոլիստների հետ, որոնց ակումբը ձեռք է բերել իր օրոք։ Ակումբին տիտղոսներ են անհրաժեշտ, որպեսզի զարգացման ճանապարհին անի հաջորդ քայլը»,- ասել է նա։
«Մանչեսթեր Յունայթեդը» դա թույլ չէր տա»,- ասել է անգլիացին։
Այս մասին տեղեկանում ենք Metro-ից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Ռոնալդուի տեղափոխության մասին․