fbpx
Սպորտ

Մանչեսթեր Սիթին Կուլիբալիի համար պատրաստ է վճարել 70 մլն եվրո

Լրագրող Նիկոլո Սիրան Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ Լրագրողը նշել է, որ «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:


«Մանչեսթեր Սիթին» արդեն անձնական պայմանագրի շուրջ համաձայնության է եկել  ֆուտբոլիստի հետ։

Աղբյուրի հաղորդմամբ՝ պայմանագիրը նախատեսված է լինիելու 5 տարով՝ տարեկան 10 մլն եվրո աշխատավարձով:


Կուլիբալիի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 70 մլն եվրո և բոնուսներ վճարել: Սակայն 29-ամյա պաշտպանի համար «Նապոլին» պահանջում է  80 մլն եվրո։

Կուլիբալին Ա Սերիայի այս մրցաշրջանի ընթացքում մասնակցել է 24 խաղի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ