Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է նոր առաջարկ անել «Լիոն»-ի հարձակվող Մուսա Դեմբելեի համար։ Այս մասին հաղորդում է Daily Star-ը:
Անգլիական ակումբում պատրաստ են 12 միլիոն եվրո աշխատավարձ սահմանել 23-ամյա ֆուտբոլիստի համար, եթե նա «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու որոշում կայացնի: Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմում է 72 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ նախկինում մանչեսթերյան ակումբը հարձակվողին գնելու համար նախատեսել էր 50 միլիոն եվրո:
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Մուսա Դեմբելեն մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: