«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է նոր մարզաշապիկը, որով ֆուտբոլիստները հանդես կգան առաջնությունում:
«Ոճային դիզայնը նախևառաջ խորհրդանշում է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ 1909 թվականին Անգլիայի Գավաթում հաղթանակը, երբ ակումբը առավելության հասավ «Բրիսթոլ Սիթիի» նկատմամբ Սենդի Տերնբուլի միակ գոլի շնորհիվ և առաջին անգամ գլխավերևում պահեցին տիտղոսը», – ասվում է ակումբի պաշտոնական կայքում: