Պրեմիեր լիգայի 2-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։
Էրիկ տեն Հեգի թիմը մրցաշրջանի առաջին երկու հանդիպումներում ոչ մի միավոր չի վաստակել՝ տանը պարտվելով «Բրայթոնին» (1:2), իսկ արտագնա խաղում՝ «Բրենթֆորդին» (0:4):
Անջատման գոտում են նաև «Էվերթոնը» և «Վեսթ Հեմը», որոնք նույնպես գոլ չեն խփել: Բայց այս թիմերն ավելի լավ գոլերի տարբերություն ունեն՝ 18-րդ տոֆերը 1 գոլ խփեցին 3 բաց թողած, իսկ նախավերջին՝ 19-րդ տեղը զբաղեցրած մուրճերը ոչ մի գոլ չխփեցին ու բաց թողեցին երեքը։
Հաջորդ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդը» կանցկացնի օգոստոսի 22-ին։ Մանկունիանցիները կհանդիպեն «Լիվերպուլի» հետ։