«Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Մորգան Գիբս-Ուայթը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»:
24-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ է, ինչ անգլիական գրանդ ակումբների դիտակետում է, իսկ վերջերս կիսապաշտպանը նորամուտն է նշել Անգլիայի հավաքականում:
Ինչպես հայտնում է HITC-ը, «Մանչեսթեր Սիթին» համալրել է Գիբս-Ուայթի ծառայություններով հետաքրքրված ակումբների ցուցակը։
«Նյուքասլն» ու «Տոտենհեմը» պատրաստ են մրցակցել «քաղաքաբնակների» հետ տրանսֆերային մրցավազքում։
Մորգան Գիբս-Ուայթը սեպտեմբերի 7-ին Իռլանդիայի դեմ խաղում իր նորամուտը նշեց Անգլիայի հավաքականում։