fbpx
Սպորտ

Մանչեսթեր Յունայթեդը հանդիպումներ կանցկացնի պոտենցիալ գնորդների հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» երկու շաբաթվա ընթացքում հանդիպումներ կանցկացնի պոտենցիալ գնորդների հետ։

Բանակցությունները տեղի կունենան Լոնդոնում կամ Մանչեսթերում, ակումբի շահերը ներկայացնում է Raine Group բանկը, որը նախկինում ուղեկցում էր Չելսիի վաճառքը։

Քաթարի շեյխ Համադ բեն Ջասիմ բեն Ջաբեր Ալ Թանին, ով առաջարկել էր 4,5 միլիարդ եվրո, և բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռաթքլիֆը, հայտ են ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» գնման համար։

Դիմել կարող է նաեւ «Միլանի» նախկին սեփականատեր Elliott Group ամերիկյան ներդրումային հիմնադրամը։

Հաղորդվում է, որ Գլեյզերների ընտանիքը, որը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», 6 միլիարդ ֆունտ է փնտրում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ