fbpx
Սպորտ

Մանչեսթեր Յունայթեդը հետաքրքրված է Չելսիի պաշտպանով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Չելսիի» 27-ամյա ձախ պաշտպան Բենջամին Չիլուելի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Չիլուելիին «կարմիր սատանաները» դիտարկում են որպես խաղացող, որը կարող է մրցակցել Լյուկ Շոուի հետ ձախ պաշտպանի դիրքում։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում անգլիացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ընդհանուր առմամբ, պաշտպանը խաղադաշտում անցկացրել է 1172 րոպե։

27-ամյա խաղացողի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 28 միլիոն եվրո:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ