fbpx
Սպորտ

Մանչեսթեր Յունայթեդը ռեկորդային եկամուտ է գրանցել

«Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտը վերջին ֆինանսական տարում կազմել է 648,4 միլիոն ֆունտ (783,5 միլիոն դոլար), ինչը ռեկորդային է Անգլիայի Պրեմիեր լիգայի համար, հաղորդում է ESPN-ը:

Ընդհանուր եկամուտը նախորդ տարվա համեմատ աճել է 11%-ով, չնայած նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում էր Եվրոպա լիգայում, այլ ոչ թե Չեմպիոնների լիգայում: Ակումբը նաև հայտնել է 42,1 միլիոն ֆունտ (50,9 միլիոն դոլար) կորուստների մասին:

«Մանչեսթեր Յունայթեդի» աշխատավարձի ծախսերը նշված ժամանակահատվածում նվազել են 52,8 միլիոն ֆունտով (63,8 միլիոն դոլար)՝ կազմելով 331,4 միլիոն ֆունտ (400 միլիոն դոլար)։ Ակումբից հեռացած բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը Կրիշտիանու Ռոնալդուն է։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի 25%-ը գնելուն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ