Ռալֆ Ռանգնիկը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ժամանակավոր գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը:
Մասնագետն ակումբի ղեկը կստանձնի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Համաձայն պայմանավորվածության՝ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո Ռանգնիկը խորհրդատվական պարտավորություններ կստանձնի՝ երկու տարի ժամկետով:
«Ես ոգևորված եմ «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու կապակցությամբ ու կենտրոնացած եմ այս մրցաշրջանում ակումբին հաջողություններ բերելու վրա: Առաջիկա վեց ամիսներին ես հնարավորն անելու եմ, որ երիտասարդները զարգանան ու ավելի վստահ լինեն իրենց ուժերին»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է մասնագետի խոսքը: