Մանջուկիչը կարող է չընդգրկվել Չեմպիոնների լիգայի հայտացուցակում

Հավանական է, որ «Յուվենտուս»-ի հարձակվող Մարիո Մանջուկիչը չընդրկվի Չեմպիոնների լիգայի հայտացուցակում: Այս մասին տեղեկանում ենք լրագրող Նիկոլո Սկիրայի թվիթերյան էջից:

Թուրինյան ակումբը ցանկանում է վաճառել խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերը:

Չնայած ՉԼ-ի հայտացուցակում չներառվելու վտանգին՝ 33-ամյա խաղացողը համառորեն մտադիր է մնալ թիմում:

Նախորդ մրցաշրջանում Մանջուկիչը մասնակցել է Ա Սերիայի 25 խաղի՝ դառնալով 9 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ամենաթարմ