«Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը կարող է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում լքել իտալական ակումբը։ 33-ամյա ֆուտբոլիստը մտածում է Մյունխենի «Բավարիա» վերադառնալու մասին։ Այս մասին հայտնում է Sky Sy Sport Italia-ն։
Ակումբներն արդեն բանակցում են այս հարցի շուրջ։ Նշվում է, որ կողմերը քննարկում են վարձակալության տարբերակը։ Այն կարող է ներառել 15 մլն եվրոյով հետագա գնման իրավունք։
Ավելի վաղ քննարկվում էր նաև Մանջուկիչի՝ ՄՅՈՒ տեղափոխության հարցը, սակայն վերջին պահին տրանսֆերը ձախողվեց։
Նշենք, որ Մանջուկիչը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 33 խաղի՝ 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Թուրինյան ակումբի հետ նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

