Հարձակվող Մարիո Մանջուկիչը այս ամիս կարող է հեռանալ Թուրինի «Յուվենտուս»-ից։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը։
Խորվաթ ֆուտբոլիստը դուրս է մնացել «Յուվենտուսի»՝ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի հայտացուցակից և ակումբից հեռանալու ցանկություն է հայտնել։
Հնարավոր է , որ Մանջուկիչը կարիերան շարունակի Քաթարում, որտեղ տրանսֆերային պատուհանը բաց է մինչև սեպտեմբերի 31-ը։
Բացի Մարիո Մանջուկիչից՝ թուրինյան ակումբի՝ ՉԼ-ի հայտացուցակից դուրս են մնացել նաև Էմրե Ջանը և Ջորջիո Կիելինին։ Վերջինս ծնկի խաչաձև կապանների վնասվածք ունի։
Մարիո Մանջուկիչը հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում 2015 թվականից։