ՀՀ կառավարությունը հայտնում է, որ ցարչապետ Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Այսօր վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետությունների միջև առկա լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով:
Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տիրող իրավիճակին և զրուցակցի ուշադրությունը հրավիրել ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա: Վարչապետ Փաշինյանն այդ մասին նաև որոշ մանրամասներ է ներկայացրել:
https://www.facebook.com/171792282843844/posts/3487441017945604/

