Սպորտ
15:20 27/02/2020

Մանուէլ Պետրոսյանը Աէրոֆլոտ Օփենում շարունակում է հետապնդել առաջատարներին

Մոսկվայում ավարտին է մոտենում Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը։ Այսօր տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը։

A մրցաշարում Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 5,5 միավոր և մրցաշարի երկու առաջատարներից հետ է կես միավորով։

Գաբրիել Սարգսյանը և Շանթ Սարգսյանը վաստակել են 4,5-ական, Հայկ Մարտիրոսյանը՝ 4 միավոր։

B մրցաշարում Տիգրան Հարությունյանը վաստակել է 6,5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները։ Հաջող են հանդես գալիս նաև Հայաստանի կանանց հավաքականի անդամներից Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը, ովքեր վաստակել են 5,5 միավոր։

C մրցաշարում մեր ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի 6 միավոր վաստակած Արթուր Ղարագյոզյանը։

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ